Համաշխարհային բանկը 160 միլիարդ դոլար կհատկացնի COVID-19- ի դեմ պայքարի համար
Международные новостиՀամաշխարհային բանկը մինչև 160 միլիարդ դոլար կհաըկացնի COVID-19 համաճարակի ազդեցության դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում են ՀԲ մամուլի կենտրոնից։
«Ի պատասխան COVID-19 համաճարակի, Համաշխարհային բանկը միջոցներ է ձեռնարկել արագ արձագանքելու համար և մտադիր է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը 15 ամսվա ընթացքում ուղարկել 160 միլիարդ դոլար», – ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ միջոցները կուղղվեն անապահովության, կոնֆլիկտի և բռնության հետևանքով ցածր եկամուտ ունեցող երկրներին և պետություններին:
«Զարգացող երկրները բախվում են բժշկական, սոցիալական և տնտեսական աննախադեպ ճգնաժամի, որը սպառնում է տասնամյակների զարգացման առաջընթացին և միլիոնավոր մարդկանց մղում աղքատության: Համաշխարհային բանկի առաքելությունն է գործել ավելի հրատապ, քան երբևէ», – ասել է ՀԲ նախագահ Դևիդ Մալպասը:
Նա նաև նշել է կազմակերպության առաջնահերթությունները՝ գալիք ֆինանսական տարվա համար (մինչև 2021 թվականի հունիսի 30):
«Հասնելով լայն տնտեսական աճի (զարգացող երկրներում) և միջին եկամուտների ավելացմանը,հնարավոր կլինի ընդլայնել և ապահովել էլեկտրաէներգիայի և մաքուր ջրի , թվային ֆինանսական ծառայությունների հասանելիությունը,ամրապնդել օրենքի գերակայություն և մասնավոր հատվածի աճն ու զարգացումը », – եզրափակել է Մալպասը:
Ինչպես հաղորդվում է, Համաշխարհային բանկը որոշել է աֆրիկյան 48 երկրներին այս տարի 50 միլիարդ դոլար վարկ տրամադրել:
Ավելի վաղ Համաշխարհային բանկը որոշում էր կայացրել Ուկրաինային տրամադրել 350 միլիոն դոլար ՝ որպես տնտեսական վարկի վերականգնման և բարեփոխումների աջակցության առաջին վարկի մաս: