Բեյրութի նավահանգստում վտանգավոր քիմիական նյութերով ևս 20 կոնտեյներ է հայտնաբերվել
Международные новостиԲեյրութի նավահանգստում, որտեղ օգոստոսի 4-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, հայտնաբերվել են վտանգավոր քիմիական նյութերով ևս 20 կոնտեյներ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Associated Press-ին, որն էլ իր հերթին հղում է անում ֆրանսիական թիմին, ովքեր վերացնում են աղետի հետևանքները։
Նշվում է, որ Ֆրանսիայից և Իտալիայից ժամանած մի խումբ մասնագետներ, ինչպես նաև փրկարարներ, ներկայումս աշխատում են կոնտեյներների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Դրանցից մի քանիսի վրա պայթյունից հետո անցքեր են նկատվել, դրանցից մեկից անհայտ ծագման հեղուկ է հոսում:
Թե խոսքը կոնկրետ ինչ նյութերի մասին է, չի նշվում: Նշվում է միայն, որ դրանց վրա առկա է քիմիական վտանգի մասին նախազգուշական նշաններ: