Արայիկ Հարությունյանը որոշել է
Аналитика«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր 4 համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմերը: Վարչապետի որոշումներով՝ հաստատվել էին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների կազմերը:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ինքը ցանկանում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամությունից դուրս թողնել պատգամավորներին: Ու, կարծես թե, վարչապետը համաձայնել է, որ այլևս օրենսդիր մարմնի ներկայացուցիչները չպետք է լինեն խորհուրդներում, ու իմքայլական պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենք այլևս հոգաբարձուների խորհրդում չկան:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ