«Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը
КультураԱշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Դվեյն Ջոնսոնը, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է ավելի քան 87,5 միլիոն դոլար, հայտնում է «Forbes»- ը:
Հրապարակված աղյուսակի առաջին տաս անդամները միասին մեկ տարում վաստակել են 545,5 միլիոն դոլար: Մասնավորապես, շեշտվում է հոսքային ծառայությունների աճող ազդեցությունը. «Netflix»-ից է ստացվում դերասանների ընդհանուր եկամտի ավելի քան մեկ չորրորդը։
«Դվեյն Ջոնսոնը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 87,5 միլիոն դոլար տարեկան եկամտով: Նա «Netflix»- ից ստացել է 23,5 միլիոն դոլար՝ իր « Կարմիր ծանուցում» կինոնկարի համար»,- նշում է աղբյուրը։
Երկրորդ տեղում Ռայան Ռեյնոլդսն է՝ տարեկան 71,5 միլիոն դոլար եկամտով: Նա նկարահանվել է նաև «Կարմիր ծանուցում» ֆիլմուն, իսկ ահա «Ուրվականների վեցնյակ» ֆիլմի համար նա «Netflix»-ի կողմից ստացել է 20 միլիոն դոլար:
Երրորդ տեղը գրավել է Մարկ Ուոլբերգը՝ 58 միլիոն դոլար տարեկան եկամտով. նրա մասնակցությամբ «Սպենսերի արդարություն» ֆիլմը երրորդն է, որ «Netflix»-ի կողմից ներառվում է լավագույն ֆիլմերի շարքում։
«Ցուցակը հիմնականում բաղկացած է հոլիվուդյան աստղերից: Այնտեղ ներառված են նաև է Բեն Աֆլեքը (չորրորդ տեղ, 55 միլիոն դոլար) և Վին Դիզելը (հինգերորդ տեղ, 54 միլիոն դոլար): Վարկանշային ցուցակում ընդգրկված է նաև հնդիկ դերասան Աքշայ Կումարը, որը վաստակել է 48 մլն դոլար գումար»,- հայտնում է աղբյուրը։