Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին
TVԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի համար ամենակարևորը հայրենիքի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվության զգացումն է եղել: Ցանկացած բարդ իրավիճակում հե՛նց պատասխանատվության զգացումն է նրան օգնել մշտապես հաղթել ու առաջ շարժվել։ Պետության, հասարակության, ապագա սերունդների հանդեպ պատասխանատվության զգացումից ելնելով նա որոշում կայացրեց դառնալ քաղաքական գործիչ և այդկերպ շարունակել ծառայել երկրին ու հայրենիքին:
Ժամանկին համահունչ նա մշտապես արել է ամեն ինչ, որ երկիրը հզորանա: Եվ հիմա էլ նա շարունակում է նույն ուղով առաջ ընթանալ: Տեսնելով այս ամենը, նրա կողմից հիմնած կուսակցության շարքերը գնալով ավելանում են, ինչը խոսում է կուսակցության գաղափարախոսության արդիական լինելու մասին: Իսկ առաջիկայում, երբ վերացվեն սահմանափակումները հասարակությունը հնարավորություն կունենա ավելի մոտիկից ծանոթանալու կուսակցության և՛ առաջնորդի և թե՛ ներկայացուցիչների գործունեությանը: