Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր և կնոջ թիկնազորը․ «Հրապարակ»
Аналитика«Հրապարակը» գրում է․ «Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային կտրուկ փոփոխություններ է արել իր եւ կնոջ պահպանության ծառայություններում։ Միանգամից վեց անձ է ազատել աշխատանքից, նրանց փոխարինելով նոր աշխատակիցներով։
Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են վարչապետի պահպանությունն իրականացնող ՊՊԾ ղեկավարը, ԱԱԾ ՊՊԾ 1-ին բաժնի պետը, վարչապետի վարորդը, ինչպես նաեւ Աննա Հակոբյանի թիկնազորի պետը, մի կին թիկնապահ եւ վարորդը։ Անտեղյակ անձին կարող է թվալ, թե վարչապետի ընտանիքի նկատմամբ ոտնձգություններ կամ ինչ որ վտանգ է եղել, դա է պատճառը, որ կադրային ջարդ է իրականացնում։ Բայց մեր աղբյուրը ասում է, որ պատճառները շատ ավելի պարզունակ են եւ կապված են վարչապետի կնոջ պահպանության հետ։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ