Ռուսաստանում Լ-39 ինքնաթիռ է վթարվել
Международные новостиՕգոստոսի 13–ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում՝ Հարավային ռազմական շրջանի տարածքում, ուսումնական թռիչքի ժամանակ վթարվել է ուսումնական Լ–39 ինքնաթիռ։ Դեպքի հետևանքով զոհեր չկան։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ինքնաթիռի 2 հոգանոց անձնակազմը կատապուլտի շնորհիվ ողջ է մնացել։
Նշենք, որ սա Հարավային ռամական շրջանում այս տարվա երկրորդ Լ–39 ինքնաթռիների վթարն էր։ Առաջին դեպքում օդաչուն մահացել էր։