Ереван, 25.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Խստորեն դատապարտում ենք ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաթարող Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները. Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը ԼՂՀ ռազմաօդային ուժերի կործանված ուղղաթիռի զոհված անձնակազմի հոգեհանգստյան արարողության ժամանակ իր խոսքն է ուղղել զոհվածների հարազատներին ու բարեկամներին: Կաթողիկոսը նշել է. «Սիրելի սգակիր ժողովուրդ, Վշտով են համակված մեր հոգիները: Մեծ ցավ էր ամենքիս համար օրեր առաջ ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից դավադրաբար խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի կորուստը: Բոլորս մեր խոնարհումն ենք բերում զոհված մեր անմեղ զավակների հիշատակին: Կորստի ծանր պահերին միմյանց զորակցությունը սփոփանք է վշտացյալների սրտերին, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Հայրը գթությունների և Աստված ամենայն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում, որպեսզի կարող լինենք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղությունների մեջ են» (Բ Կորնթ. 1.3-4): Մեր սրտակցությունն ու ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, մերձավորիներին ու զինակից ընկերներին: Խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող Ադրբեջանի ռազմատենչ, սադրիչ գործողությունները, որոնց դրսևորումը եղավ նաև այս ոճրագործությունը՝ հայկական ուղղաթիռի կործանումը և մեր օդաչուների ողբերգական մահը: Խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների դուրս բերմանը բոլոր միջոցներով խոչընդոտելու Ադրբեջանի անմարդկային քայլերը, մարդասիրական և բարոյական համամարդկային նորմերի անտեսումը ստիպեցին Արցախի պաշտպանության բանակին դիմելու հատուկ գործողության: Այսօր մեր սրտերը համակված են ոչ միայն ցավով, այլև հպարտության զգացումով, որ մեր քաջարի ու անվեհեր մարտիկները հերոսաբար կարողացան իրականացնել իրենց առաքելությունը՝ դուրս բերելով զոհված օդաչուների աճյունները: Ադրբեջանի կողմից հրադադարի անընդմեջ խախտումները, դիվերսիոն գործողությունները, սահմանամերձ բնակավայրերի պարբերաբար գնդակոծությունները, որոնց հավելվեց այս ոճրագործությունը, լուրջ վտանգ և սպառնալիք են տարածաշրջանի փխրուն խաղաղության համար և անմեղ կյանքեր են խլում: Մեր ժողովուրդը աստվածապատվեր խաղաղության կողմնակից է և այսօր էլ շարունակում է ջանքեր ներդնել մեզ պարտադրված պատերազմից հետո պահպանելու թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը, քանզի Աստվածապարգև կյանքը գերագույն արժեք է, սուրբ ու նվիրական, և աստվածային կամքին հակառակ ե ն բռնություններն ու ոտնձգությունը մարդկային կյանքի և ազատ ապրելու իրավունքի դեմ:   Սիրելի սգակիր հայորդիներ, այսօր մենք միասնական աղոթակցությամբ հայց ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված, որպեսզի չխաթարվի խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի մեր ժողովուրդը հարկադրված չլինի զենքով և իր զավակի կյանքի թանկ գնով պաշտպանելու իր ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Աղոթում ենք, որ Երկնավորի ամենախնամ Սուրբ Աջը հովանի ու պահապան լինի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին, մեր ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի, պահապան լինի մեր բոլոր զինվորներին և միշտ աննկուն պահի քաջարի ոգին և հաղթական' բազուկը հայրենյաց հերոս պաշտպանների: Հայցում ենք Ամենագութ Տիրոջից, որ երկնքի արքայության հավիտենական հանգրվաններում երանություն և հանգստություն պարգևի լույս հոգիներին զոված հայոց արժանավոր զավակների և Սուրբ Հոգու բյուր շնորհներով մխիթարի և սփոփի սգակիր սրտերը զոհվածների ընտանյաց անդամների, հարազատների և մերձավորների: Աղոթք և օրհնություն մեր անմեղ հայորդիների լույս հիշատակին: Յիշեսցէ Տէր զհոգիս նորոգ ննջեցելոց և հանգուսցէ զնոսա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. Ամէն»:
Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст»