Նազարբաևի դուստրը մեկնաբանել է որդու մահը
Международные новостиՂազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգան, հաստատել է իր որդու՝ Այսուլթանի մահը: Նրա մեկնաբանությունը հրապարակվել է «Նուրսուլթան Նազարբաև» հիմնադրամի կայքում ՝ կիրակի, օգոստոսի 16-ին:
«Իմ ընտանիքը խորապես զգում է մեր սիրելի Այսուլթանի մահը, և մեզ համար այս շատ ծանր պահին մենք հույս ունենք, որ հասարակությունը ըմբռնում և հարգանք կցուցաբերի մեր անդառնալի կորստի նկատմամբ», – իր ուղերձում ասել է Նազարբաևան:
Որդու մահվան մանրամասների մասին նա չի խոսել։
Նազարբաևի թոռան՝ Այսուլթանի մահվան մասին ավելի վաղ, օգոստոսի 16-ին հաղորդել էին մի շարք լրատվամիջոցներ: Նշվում է, որ 30-ամյա տղամարդը մահացել է Լոնդոնում: Ըստ նախնական տվյալների՝ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, սակայն նրա մահվան ճշգրիտ պատճառը դեռևս չի նշվում:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ