Իլոն Մասկը Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակի 4-րդ հորիզոնականում է հայտնվել
Международные новостиԱմերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը երկուշաբթի երեկոյան հայտնվել է Bloomberg գործակալության կազմած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակի չորրորդ հորիզոնականում՝ առաջ անցնելով LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյից:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Tesla-ի բաժնետոմսերն աճել են 11 տոկոսով՝ 7,8 մլրդ դոլարով մեծացնելով Մասկի կարողությունը: Ներկայում Bloomberg-ը գործարարի կարողությունը գնահատում է 84,8 մլրդ դոլար:
84,6 մլրդ դոլար կարողությամբ հինգերորդ տեղն այժմ զբաղեցնում է Բեռնար Առնոն, 78,8 մլրդ դոլար կարողությամբ վեցերորդ տեղում է հնդկական Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուկեշ Ամբանին:
49-ամյա Մասկը զիջում է միայն ԱՄՆ-ի երեք գործարարներին՝ երրորդ հորիզոնականը զբաղեցնող Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին (99 մլրդ դոլար), երկրորդ տեղը զբաղեցնող Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին (121 մլրդ դոլար) և երրորդ տարին անընդմեջ երկրի ամենահարուստ մարդը ճանաչված, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսին, որի կարողությունը գնահատվում է 188 մլրդ դոլար:
Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003թ.-ին։ Սկզբում այն կոչվում էր Tesla Motors, բայց հետագայում վերանվանվեց Tesla։ Սկզբում ընկերությունը մասնագիտացել է միայն էլեկտրամոբիլների արտադրության մեջ, սակայն ավելի ուշ սկսել է զբաղվել նաև արևային մարտկոցների ստեղծմամբ: