Մելանյա Թրամփը տեսախցիկների առաջ կրկին հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը (տեսանյութ)
TVՏեսախցիկները կրկին ֆիքսել են այն անհարմար պահը, երբ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնուն թույլ չի տալիս բռնել իր ձեռքը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, տեսանյութը, որում նախագահը, առաջին տիկինն ու նրանց դեռահաս որդին իջնում են օդանավից և Թրամփը սանդուղքի վրա կնոջ ձեռքը բռնելու երկու ապարդյուն փորձ է անում, տարածվել է համացանցում՝ զվարճացնելով օգտատերերին:
Նրանց մի մասը ենթադրել է, որ առաջին տիկնոջ համար ամուսնուն դիպչելն անտանելի է, մինչդեռ մյուսներն էլ կարծում են, որ նա ընդամնեը ցանկացել է ձեռքն ազատ պահել, որպեսզի քամոտ եղանակին բռնի զգեստը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում ևս գրանցվել է մի քանի դեպք, երբ Մելանյա Թրամփը տեսախցիկների առջև հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը: