Քաղաքացին ցանկանում է զույգավորել շանը եւ գայլին. ահազանգ (տեսանյութ )
TVEcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
Ալեք Ղարիբյանը նաև բեռնել է տեսանյութ, որտեղ վանդակում բանտարկված ոռնացող գայլի ձագ է։ Ընդգծենք, որ քաղաքացին ոչ միայն անազատ պայմաններում վայրի կենդանի է պահում, այլև ցանկանում է իրականացնել միջտեսակային խաչասերում։ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ