Մահացել է ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը
ОбществоՄահացել է ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
ՊՆ-ն ցավակցական խոսք է հղել. ««Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերն առավել հնչեղ են դառնում հատկապես այն ժամանակ, երբ վտանգվում են հայրենքի սահմաններն ու ժողովրդի անդորրը: Երբ առյուծածին մայրերի հերոս որդիները հայրենիքի փրկության նժարին դնում են ամենաթանկն ու սեփական արյամբ գրում հարազատ ժողովրդի ճակատագիրը:
Բավական Աբրահամյանի նման մայրերի կերպարով է ամբողջանում հայրենիքի կերպարը մեր սրտում, ու նրանց հանդեպ սիրով է չափանշվում մեր սերը առ Հայրենիք: Բավական մայրիկը ավարտեց իր երկրային ուղին և գնաց միանալու այն սուրբ Մայրերի աստղաբույլին, որոնց խնկելի ձեռքերում մեր հայրենիքի ճակատագիը մնաց աննկուն ու չբեկվեց: ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Բավական Աբրահամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մաղթում ոգու ամրություն և ուժ կորուստը հաղթահարելու համար»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ