Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է ամսական ցմահ պատվովճար տրամադրել մարզիչներին
СпортԼոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է ամսական ցմահ պատվովճար տրամադրել այն մարզիչներին, որոնց սաները հաջողության են հասել Օլիմպիական խաղերում ու դարձել աշխարհի չեմպիոն:
Որպես պատվովճարի չափ առաջարկել եմ.
1.Օլիմպիական չեմպիոնի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 100.000 դր
2. ՕԽ-ի 2-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 70.000դր
3. ՕԽ-ի 3-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50.000դր
4. Աշխարհի չեմպիոնի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50.000դր
Կարծում եմ, այս առաջարկի ընդունումը կարևոր ուղերձ կլինի մարզաշխարհին առ այն, որ մարզիչ- մանկավարժի մասնագիտությունն ու գործունեությունը շատ կարևորվում է ՀՀ-ում։ Սա կլինի նաև ծանրակշիռ աջակցություն՝ ուղղված մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանը:
Ամենամսյա թոշակ նշանակել Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (անհատական և թիմային), ինչպես նաև շախմատ մարզաձևի մեծահասակների ՀՀ առաջնության չեմպիոններին մեկ տարի ժամկետով՝ մինչև հաջորդ տարվա ՀՀ առաջնությունը։ Որպես ամենամսյա թոշակի չափ առաջարկել եմ սահմանել 50.000 դր։
Կարծում եմ, նման մոտեցումը կարևոր խթան կհանդիսանա հատկապես դեռևս ոչ տիտղոսակիր մարզիկների համար, ովքեր հիմնականում եկամտի այլ աղբյուր չունեն և հնարավորություն կընձեռի վերջիններիս ինչ-որ չափով հոգալ սպորտային նվազագույն կարիքները։
Այն նաև էլ ավելի կբարձրացնի ՀՀ առաջնության դերակատարությունն ու կարևորությունը մարզիկների համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի որդին: