ԱՄՆ-ը փոխում է հայաստանյան «ռասկլադը»․ «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում բացասական առումով լրջագույնս փոխվել է ՀՀ իշխանությունների հանդեպ Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի վերաբերմունքը, քանի որ նրանք ի դեմս Նիկոլ Փաշինյանի այլևս չեն տեսնում այն ուժին ու լիդերին, որը կարող է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականություն իրականացնել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին օրերին դիվանագիտական խողովակներով որոշակի քայլեր են կատարվել, որոնք առաջիկայում ուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենալու հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա։ Մեր տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել քննարկում, որտեղ հստակ կետերով դրվել են այն պահանջները, որոնք անհրաժեշտ են գործընթացը սկսելու համար։
Ըստ այդմ, ներկա փուլում ԱՄՆ-ը փորձում է կոորդինացնել հայաստանյան տիրույթում գործող այն քաղաքական ուժերին, որոնց գաղափարներն ու մոտեցումներն այս կամ այն չափով մոտ են իր քաղաքականությանը։ Այս առումով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի խաղադրույքը կանգնել է ներկա դրությամբ ակնհայտ արևմտյան «ռասկլադում» տեղավորվող մի քանի ուժերի վրա։
Ի դեպ, հստակ արևմտյան կողմնորոշում ունեցող սոցցանցային օգտատերերը, որոնք դեռևս երկու տարի առաջ խելակորույս սատարում էին Նիկոլ Փաշինյանին, վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջովին վերանայել են քաղաքական «գիծը» և բավականին կոշտ քննադատական գրառումներ են շրջանառում։
Ի դեպ, քաղաքագետներից մեկը մեզ հետ զրույցում չբացառեց, որ, այսպես կոչված, սորոսականների հետ իշխանությունների գոնե արտաքուստ հակասությունները կարող են տեղավորվել այս գործընթացի շրջանակներում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում