Աշակերտները չեն լքելու դասասենյակը, գրատախտակին չեն մոտենալու, տետր չեն օգտագործելու. նոր որոշում
ОбществоԱյսօր ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը։
Սովորողները դասին մասնակցելու են տեղից, և արգելվում է նրանց գրատախտակին մոտենալը:
Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետր օգտագործելը: Աշխատանքները ներկայացվելու են թերթիկի վրա: Գրավոր աշխատանքից հետո դրանք ուսուցչի կողմից հավաքվում են հատուկ արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումը թույլատրվում է միայն 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները: Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյաններում: Ծնողներն ու աշակերտները գնահատականները կարող են տեսնել Էլեկտրոնային օրագրում: