Հայրը «ԳԱԶ-3129»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն․ վերջինս տեղում մահացել է
ОбществоԱյսօր Արմավիրի մարզում ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 09։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 58-ամյա Արթուր Յ․-ն իր վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակում վրաերթի է ենթարկել Անդրանիկ Յ․-ին, որը տեղում մահացել է։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ