36-ամյա կինը իր տունը 70 հազար դոլարով վերածել է Բարբիի տան (լուսանկարներ)
TVԼոս Անջելեսի բնակչուհիներից Ազուսա Սակամոտոն իր բնակարանը վերածել է տիկնիկների տան: 36-ամյա ճապոնուհին տան ձևափոխման վրա ծախսել է ավելի քան 70 հազար դոլար: Հիմա տունը, իսկապես Բարբի տիկնիկի տուն է, որը ամբողջովին վարդագույն է:
Բարբիի տունը ցանկացած աղջկա երազանքն է եղել: 36-ամյա կինը իր մանկական երազանքը կյանքի է կոչել և հասցրել մեծ մասշտաբների:
Ազուսան մատնահարդար է: Լինելով Բարբիների մեծ երկրպագու, կինը իր ամբողջ տունը վերափոխել է Բարբիի ոճով: Քանի որ կահավորման վրա չափազանց շատ գումար էր ծախսվել, կինը կահավորման մի մասը իր ձեռքերով է արել:
Կարող ենք գուշակել թե որն է Ազուսայի սիրելի գույնը: Ամբողջ տունը ներկված է վարդագույնով, և Ազուսան խոստովանում է, որ նրա Բարբիի հավաքածուն, որը կազմված է 222 տիկնիկներից և 80 հազար դոլար արժե, այդքան էլ մեծ չէ:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ