Ինչ են պատմում մահացած 4 ամսական երեխայի հարազատները (տեսանյութ)
TVԻնչպես նշվել էր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 4 ամսական աղջիկ: Shamshyan.com-ի հետ զրույցում մահացած երեխայի հարազատներն ասում էին. «Առաջին հերթին, ուզում ենք մեր խնդրանք-բողոքը ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի հետևություններ անի, թե ինչպիսի անհարգալիք վերաբերմունք է տիրում «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Երեխային մի քանի օր առաջ ռեամոբիլով Սիսիանից տեղափոխել ենք «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մի քանի օր շարունակ գիշերել ենք հիվանդանոցի բակում, որպեսզի երեխայի առողջական վիճակի մասին ամեն մի տեղեկություն շուտ իմանանք: Անգամ երեք հեռախոսահամար ենք տվել բաժնի վարիչ տիկին Չոբանյանին: Մեկ օր առաջ տղաս այցելել է հիվանդանոց և տեսել երեխային, ով բավականին աշխույժ է եղել, ոտքերն ու թաթիկները թափ է տվել, խաղացել պապայի հետ: Մեկ օր առաջ էլ մայրը հերթական կաթն է բերել երեխային, սակայն հիվանդանոցում ոչ միայն հրաժարվել էին կաթը վերցնել, այլև ասել էին, «թե ով է ձեզ ասել, որ էսօր կաթ բերեք: Երեխան շատ վատ վիճակում է»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ