Թուրքիայում հեղեղների պատճառով զոհվել է 6, անհետ կորել է 10 մարդ
Международные новостиԹուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է մահացել, իսկ 10 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Օգոստոսի 23-ին գրանցված տեղումների հետևանքով Աքսու գետը վարարել է, Գիրեսուն-Սիվաս ավտոմոբիլային ճանապարհը փակվել է երթևեկության համար։
Անվտանգության նկատառումներով տարածքում գտնվող մի շարք տների բնակիչներ տարհանվել են, Գիրեսունի նահանգապետը ճգնաժամային կենտրոն է ստեղծել։ Տարածքում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հեղեղը քշել-տարել է մի զինվորական ավտոմեքենա, որում 5 զինվորականներ են եղել, փրկարարները հայտնաբերել են նրանցից երկուսի դիերը։