Թբիլիսիում ձերբակալվել է դայակ` երկու տարեկան երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Международные новостиՎրաստանի ՆԳՆ անչափահասների հարցերով թբիլիսյան բաժանմունքի աշխատակիցները, անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, բերման են ենթարկել 1973 թ. Ծնված Լ.Լ.-ին:
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը դայակ է աշխատել Թբիլիսիի ընտանիքներից մեկում, որտեղ ևս երկու դայակի հետ միասին նրանք խնամել են հինգ անչափահասի: Մյուս երկու դայակները ոստիկանություն են ներկայացրել դայակի կողմից 2 ամյա երեխային ինտենսիվ կերպով ֆիզիկական կտտանքների մասին տեսահոլովակը: Ոստիկանական օպերատիվ արձագանքման արդյունքում դայակ Լ.Լ. անմիջապես ձերբակալվել է: Կատարվում է քննություն անչափահասի նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ: Հանցագործությունը նախատեսում է մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ