Ինչու իրականում հեռացավ Արթուր Մեսչյանը. «Հրապարակ»
Аналитика«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչքան էլ իշխանությունը հայտարարում է, որ ազատվելու է «նախկինների մնացորդներից», իրականում նախկինների ամենակարկառուն ներկայացուցիչներն այս ընթացքում իրենց բոլորովին վատ չեն զգում, և շատերը, կարելի է ասել, շարունակում են պաշտոնավարել կամ ազդել կարևոր որոշումների կայացման վրա։
Մեզ պատմեցին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնի նշանակման և պաշտոնավարման ողջ պատմությունը։ Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը նրան առաջարկել է զբաղեցնել այդ կարևոր պոստը, Մեսչյանը մի պայման է դրել՝ Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պետք է իր համաձայնությունը տա։ Եվ Հայկ Մարությանը ստիպված է եղել հայցել Նարեկ Սարգսյանի թույլտվությունը։
Երկու տարի շարունակ պաշտոնավարելով՝ Արթուր Մեսչյանը մշտապես շփվել և խորհրդակցել է Նարեկ Սարգսյանի հետ՝ բոլոր հարցերում։ Նրանք գրեթե ամեն շաբաթ հանդիպել և ճաշել են միասին։ Երբ Հայկ Մարությանի հետ աշխատելը դարձել է անհնարին, քանի որ նա խիստ սահմանափակել է գլխավոր ճարտարապետի ազատությունը, ու ցանկացած հարցի լուծում անչափ բարդ է եղել, Մեսչյանը որոշել է հրաժարական տալ։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ