Ադրբեջանի ԱԳ նախարարը Լավրովի հետ ասուլիսի ժամանակ խոսել է հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասին
Международные новостиԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև օրեր առաջ եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասին:
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է իբր «հայկական կողմի դիվերսիա են կանխել և պատանդ վերցրել խմբի հրամանատարին»:
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր էջում գրել էր.
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ