27 երկիր ցանկություն է հայտնել գնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը
Международные новости27 երկիր ցանկություն է հայտնել գնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը․ պետություններն արդեն այդպիսի պատրաստակամություն են հայտնել: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության անդամների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գոլիկովան հավելել է, որ այս մասին տեղեկատվությունը տրամադրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Ըստ նրա, խոսքը համագործակցության տարբեր ձևաչափերի՝ համատեղ զարգացման, կլինիկական հետազոտությունների, գնումների, արտասահմանյան երկրներում արտադրության, մարդասիրական օգնության մասին է:
Գոլիկովան նշել է, որ Ռուսաստանին դիմած երկրներից են Բելառուսը, Ադրբեջանը, Վենեսուելան, Բրազիլիան և Ղազախստանը: