Ողբերգական դեպք Գյումրիում․ հայտնաբերել են 24-ամյա վարորդի մոխրացած դին
ОбществоԱյսօր, օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Միշա Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Շիրակացի փողոցի 32 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրի աջ մայթեզրի բետոնե հատվածին, ապա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։


Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ