Եթե Գ. Ծառուկյանի քաղաքական կապիտալից չեք դողում, ինչի ե՞ք ամեն անգամ հիստերիայի մեջ ընկնում, երբ Ծառուկյանը քաղաքական կոշտ գնահատական է հնչեցնում...
БлогՊետրոս Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Շատ տգեղ երևույթ է և քաղաքականապես տհասները փորձում են անպատեհ ու ոչ կոռեկտ գնահատական հնչեցնել մի մարդու գործունեության մասին, ում անցած քաղաքական ուղին տարիներով ավելի երկար է, քան այդ դեղնակտուցի տարիքն առհասարակ:
Խոսքը իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այսօրվա հարցազրույցին է վերաբերվում, որտեղ պոռոտախոս այս պատանյակը իրկանաությունից կտրված փորձել է գնահատական հնչեցնել Գագիկ Ծառուկյանի վերջին շրջանի ակտիվ քաղաքական գործունեության վերաբերյալ: Մեծ հաշվով այս տկարամիտ երիտասարդը որպես այդպիսին զուտ բութ գործիք է ծառայում այն մարդկանց ձեռքին, ովքեր բռերով են դեղ խմում, երբ տեսնում են, թե ինչպես է հանրությունը ընդունում Ծառուկյանին, կամ ասենք գաղտնի սոցհարցումների իրական պատկերին ծանոթանալուց հետո:
Այն որ Գագիկ Ծառուկյանը միշտ է անմիջական կերպով շփվել հանրության հետ, հենց նրանցից է լսել խնդիրներն ու մտահոգությունները, դա բոլորին է հայտնի: Եվ թերևս հենց սա է ոմանց մոտ քաղաքական խանդ առաջացնում, բայց դե մեղավորն այս պարագայում հենց Արթուր Հովհաննիսյանի քաղաքական հայրիկներն են, ովքեր այն աստիճան են կտրվել հանրությունից, որ հիմա երեսատեղ էլ չունեն մարդամեջ դուրս գալ:
Արթուրն ամբողջությամբ իշխանական քարոզչամեքենայի գծի մեջ է և փորձ արեց Ծառուկյանի անունը նախ կապել հանրության կողմից չընդունված գործիչների հետ, հետո էլ կասկածի տակ դրեց նրա քաղաքական կապիտալը: Այստեղ սակայն հակասական նոտաներ են նկատվում.
եթե Ծառուկյանի քաղաքական կապիտալից չեք դողում, ինչի եք ամեն անգամ հիստերիայի մեջ ընկնում, երբ Ծառուկյանը քաղաքական կոշտ գնահատական է հնչեցնում ձեր ապաշնորհ կառավարման վերաբերյալ: Կամ, ձեր՝ իշխանությունը ստանձնելու ժամանակ, երբ նույն Ծառուկյանի հետ հուշագիր էիք ստորագրում համագործակցության, երբ վարչապետի ընտրության հարց կար, ինչու այդ նույն կեղծ թեզերը չէիք հիշում, թե Ծառուկյանը նախկինում ում հետ և ինչ ֆորմատով է համագործակցել:
Հասկանում եք շատ պրիմիտիվ եք գործում, Արթուրի նման երիտասարդին փչացնելով, նրա քաղաքական հայրիկները ափսոսանք անգամ չեն զգում, որովհետև Արթուրի միակ քաղաքական կապիտալը դա հլու-հնազանդ «հայրիկին» ծառայելն է, նա լավ գիտի, որ մանդատը նվեր է ստացել հենց նման կեղտոտ գործերում իր հետևը դեմ անելու համար:
Դե ինչ, մնում է ձեր չարդարացված ցինիզմն ու թերհավատությունը որոշ ժամանակ հետո փաթեթավորենք և ձեր այն տեղը մտցնենք, երբ կհանեք վարդագույն ակնոցները և կտեսնեք, թե ձեր կառավարման արդյունքում ինչ հասրակական դժգոհության հզոր ալիք է ձևավորվել, ինչը սրբելու է տանի բոլոր ստախոսներին, ովքեր մոլորեցնելով մարդկանց եկան իշխանության: