«Տղային ծաղիկներ եմ նվիրել». Սրբուհի Ավանեսյանի ամենախենթ քայլը եւ նոր ֆոտոշարքը. 20 փաստ մոդել-դերասանուհու մասին
ИнтервьюՄոդել եւ դերասանուհի Սրբուհի Ավանեսյանի կտրուկ ոճափոխությանն արդեն անդրադարձել ենք, իսկ օրերս Սրբուհին բոլորովին նոր կեպարով է հանդես եկել իր նոր ֆոտոշարքում, որտեղ թրենդային է, վայրի ու վառ:
«Մոր խոստումը» սերիալից հայտնի դերասանուհի-մոդելը նոր լուսանկարները տամադրել է NEWS.am STYLE-ին ու պատասխանել մեր «20 փաստ հայտնիների մասին» խորագրի բլից հարցերին:
Առավոտդ սկսվում է...
Նապաստակիս հետ:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Միանշանակ՝ յոգուրտ:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Ավելուկով ճաշ:
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 180 սմ, քաշս՝ 57 կգ:
Տղաների մեջ այն հատկանիշները, որոնք ամենից շատ ես գնահատում:
Ամենից շատ սիրում եմ հումորի զգացումը:
Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:
Սիրում եմ...
Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:
Կրճատ՝ Սրբ:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Վախենում եմ թիթեռներից:
Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:
Տղային ծաղիկներ եմ նվիրել:
Ի՞նչը երբեք չես ների:
Կյանքում չեմ ների մեջքից հարվածելը:
Ֆիլմ, որը միշտ կարող ես դիտել:
Նման ֆիլմ չեմ մտաբերում, բայց «Քունգ Ֆու Պանդա» մուլտֆիլմը որքան ցուցադրեն, այնքան պատրաստ եմ դիտել:
Քո ականջակալներում հաճախ հնչում է...
Միգուցե, զարմանալի հնչի, բայց ես շատ եմ սիրում հին ժողովրդական, գուսանական երգեր:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ