«Այս տարի միայն ես եմ սեպտեմբերի 1-ին դասի». ինչպե՞ս են Լիլի Էլբակյանի ու Համո Ադիյանի երեխաները պատրաստվում ուսումնական տարվա մեկնարկին
ИнтервьюԴերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի երեխաները` Էլմիրան ու Էդգարը, մեծ ոգեւորությամբ են սպասում դասերի մեկնարկին: Թեեւ այսօր` սեպտեմբերի 1-ին, նրանք չեն կարողանա կատարել իրենց առաջին քայլերը նոր ուսումնական հաստատություններում, այդ փաստից չեն սրտնեղում. վայելում են արձակուրդային վերջին օրերն ու սպասում նոր ընկերների հետ հանդիպմանը: Փոխարենը Լիլին այսօր սովորականի պես սեպտեմբերի 1-ին դասի կլինի: Դերասանուհի-ռեժիսորը դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում եւ NEWS.am STYLE-ի հետ զրույցում մեծ ոգեւորությամբ է պատմել իր ակնկալիքների ու երեխաների կյանքում նորությունների մասին:
«Աղջիկս այս տարի 4-րդ դասարան է, տղաս` առաջին, բայց Էլմիրան դպրոցը փոխել է, այս տարի առաջին անգամ գնալու է բալետի ուսումնարան: Տղաս էլ առաջին դասարան է տեղափոխվում, այնպես որ` ձեռք կբերի նոր ընկերներ եւ նոր զգացողություններ: Էլմիրան իր ընկերներին ու դասղեկին` տիկին Ղազարյանին, շատ է կարոտել, բայց այնպես է ստացվել, որ, այս տարի նա տեղափոխվում է, իսկ Էդգարը գնալու է նրա դասարան»,-նշեց դերասանուհին, որն անդրադարձավ նաեւ համավարակի պայմաններում դպրոցների բացմանն ու օնլայն դասերի դժվարություններին:
«Միեւնույն է բակերում երեխաներն առանց դիմակի խաղում են միմյանց հետ եւ գնում են մանկապարտեզներ: Հստակ չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ հիվանդանալու վախը միշտ էլ կա, բայց ինձ համար այդ օնլայն դասերը շատ բարդ էին ու ձանձրալի: Դա այն մարդկանց համար է հեշտ, որոնց երեխաները շփվող չեն, կամ իրենք ազատ ժամանակ շատ ունեն եւ կարող են նստել տանը ու երեխաների դասերով զբաղվել, իսկ աշխատող ծնողների համար առցանց դասերը շատ բարդ են: Էլ չասեմ, որ առաջին դասարանցիները պետք է կարողանան ընկալել` ինչ է դպրոցը: Օրինակ` իմ տղան ընդհանրապես չի ընկալում, թե ուր պիտի գնա, տանը «1+1»-ը չի ուզում նստել ու սովորել. պիտի գնա դպրոց, հասկանա` ինչ է դա, այդ խստությունը, պատասխանատվության զգացումը...»:
Լիլին ասում է, որ երեխաներին աշխատում է շատ չծանրաբեռնել դպրոցի նախապատրաստական աշխատանքներով` թողնելով, որ վայելեն իրենց արձակուրդայն վերջին օրերը.
«Սեպտեմբերի 1-ը դպրոցում չնշելու փաստը չի տխրեցրել նրանց, քանի որ նույնը կարող են անել սեպտեմբերի 14-ին կամ 15-ին` իրենց գնալու առաջին օրը: Կարծում եմ` երեխաների համար ավելի հաճելի է, որ եւս 10 օր կարող են հանգստանալ, ես աշխատում եմ այնպես անել, որ նրանք հնարավորինս շատ հանգստանան. չեմ նախապատրաստում դպրոցին ու չեմ էլ ստիպում, հետո միեւնույն է` շատ են ծանրաբեռնվելու»:
Լիլին առանձահատուկ ջերմությամբ է կիսվում իր ուսանողների մասին: Այս տարի դերասանուհին առաջին կուրս ունի ու անհամբերությամբ սպասում է նոր տաղանդավոր ուսանողների բացահայտմանը.
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ