Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «էմիրը»
Международные новостиԹուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «էմիրներից» մեկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
«Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության», այսպես կոչված, էմիրը, որը լուրջ ծրագրեր ուներ: Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ իրավապահ մարմիններին»,-գրել է Սոյլուն իր թվիթերյան էջում:
Ավելի ուշ հեռուստաընկերության հետ զրույցում Սոյլուն նշել է, որ ձերբակալվածի անունը Մահմուդ Օզդեն է: Ձերբակալման գործողությունն իրականացվել է Ստամբուլում:
Նախարարի խոսքով` Թուրքիայում ահաբեկիչների ղեկավարը զբաղված է եղել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար զինյալների հավաքագրմամբ, ինչպես նաև ծրագրեր է ունեցել նրանց միջոցով առևանգել թուրք քաղաքական գործիչների և նրանց տեղափոխել Սիրիա: