«Մանչեսթեր Սիթին» հայտնել է Մեսսիի հետ պայմանագիր կնքելու պայմանները․ Mundo Deportivo
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ միայն այն դեպքում, եթե նրա տրանսֆերն անվճար լինի, հայտնում է Mundo Deportivo֊ն: Անցյալ շաբաթ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Մեսսին Բարսելոնային հայտնել է պայմանագիրը խզելու ցանկության մասին, որն ավարտվում է 2021 թվականին: Հարձակվողը հայտարարել է նաև «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու իր ցանկության մասին: Լրատվամիջոցներում արգենտինացու համար մյուս մրցակիցներն են ֆրանսիական «Փարիզ Սեն-Ժերմենը» և իտալական «Յուվենտուսը»: Ավելի ուշ Sport.es-ը հայտնել է, որ «Սիթին» պատրաստ է Մեսսիին առաջարկել հնգամյա պայմանագիր, որի համաձայն նա կստանա 500 միլիոն եվրո: Ըստ այդ պայմանագրի՝ 33-ամյա արգենտինացին երեք մրցաշրջան կանցկացնի անգլիական ակումբում, որից հետո կտեղափոխվի «Նյու Յորք Սիթի», որի համար կխաղա ևս երկու տարի: Ըստ Mundo Deportivo- ի՝ անգլիական ակումբը վերլուծել է տրանսֆերի ֆինանսական բաղադրիչը և եկել այն եզրակացության, որ արգենտինացու տրանսֆերը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե դրա համար վճարելու կարիք չլինի: