«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանն ազատ է արձակվել
ОбществоԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Սիսակյանի նախագահությամբ, մերժել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը։
Նա նշեց, որ Մկրտչյանն ազատ է արձակվել երեկ ուշ երեկոյան։
Սամվել Մկրտչյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու մեջ:
Ըստ ՀՔԾ-ի՝ մեղադրանքը նույն հիմնարկի կալանավոր, որպես քրեական հեղինակություն հայտնի Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում է:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ