«Այժմ իրար սիրահարված ենք ավելի, քան երբևէ». Մայա Պողոսյանն առաջին անգամ խոսում է ամուսնու հետ կարճատև բաժանման պատճառի մասին
ИнтервьюՄայա Պողոսյանը և Ավետիս Խախամյանն ամիսներ առաջ սոցիալական ցանցի իրենց էջերում փոխեցին ընտանեկան կարգավիճակը՝ այդ կերպ հայտնելով, որ բաժանվել են։ Այն ժամանակ Ավետիսը հաստատեց բաժանման լուրը։ Ամիսներ առաջ Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ զույգը նորից միասին է: Այսօր արդեն Մայան Tert.am Life–ի հետ անկեղծ զրույցում առաջին անգամ խոսել է կյանքի այդ փուլի, բաժանման պատճառի, իր հոգեվիճակի և միանալու որոշում կայացնելու մասին։
Մայան ասաց, որ գիտի, թե քաղաքում ինչ մեծ հետաքրքրության ալիք էր բարձրացրել իրենց զույգի բաժանման լուրը, ինքը գիտակցել է, որ նման արձագանք կլինի, այդուհանդերձ, հենց ինքն է փոխել իր ֆեյսբուքյան էջի կարգավիճակը։
«Կողքից հետաքրքրությամբ հետևում էի այդ ամենին։ Մտածում էի, թե բացասական արձագանքներ այնուամենայնիվ իմ հասցեին շատ կլինեն, քանի որ ես կին եմ, իսկ մեր հասարակության մեջ բաժանված կին լինելը հեշտ բան չէ, բայց հակառակը եղավ։ Բացասական ոչ մի արձագանքի չեմ հանդիպել, մարդիկ այնքան ուշադիր ու հոգատար էին իմ հանդեպ։ Շատերը պատրաստակամ էին օգնել, ամեն հարցում աջակցել ինձ։ Բայց ես բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ ունեցել օգնության կարիք և չեմ ընդունել, ուղղակի այդպիսի վերաբերմունքն ու հոգատարությունն անշուշտ հաճելի էր»,–ասաց նա։
Մայայի խոսքով՝ ինքն ու Ավետիսը լուրջ խնդիր երբևէ չեն ունեցել, բաժանվելու որոշումն ինքընստինքյան են կայացրել։ «Բաժանման ընթացքում միասին չէինք ապրում, դիմել էինք նաև ԶԱԳՍ` բաժանվելու համար, բայց երեկ հետ վերցրինք մեր դիմումը, անգամ մոռացել էինք, որ ԶԱԳՍ-ի վկայականը մեզ մոտ չէ,- ժպիտով նշեց Մայան և հավելեց, որ ո՛չ իր, ո՛չ ամուսնու կողմից դավաճանություն երբևէ չի եղել։ -Երկուսս էլ դավաճանությունից հետո չէինք ապրի միմյանց հետ։ Նույնիսկ բաժանվելիս սերը կար, հակառակ դեպքում չէինք միանա։ Ուղղակի, ըստ իս, մեր հարաբերությունները վերալիցքավորման ցանկություն ունեին, իսկ որոշումը երկուստեք էր, բայց առաջինը ես բարձրաձայնեցի։ Հոգուս խորքում հասկանում էի, որ միանալու ենք։ Այնպես չէր, որ վստահ էի դրանում, ուղղակի զգում էի։ Ամեն րոպե զգում էի, որ առանց Ավետիսի չեմ պատկերացնում իմ հետագա կյանքը։ Այժմ բոլորովին չեմ փոշմանում այդ փուլի համար»։
Զույգի բաժանման շրջանը համընկել է կարանտինի հետ, երբ ամբողջ աշխարհում արտակարգ իրավիճակ էր. «Չգիտեմ՝ ինչպես կլիներ, եթե սովորական շրջան լիներ, աշխատեինք, ժամանց լիներ»։
Մայան ընդգծեց, որ նույնիսկ բաժանման ընթացքում ամուսնինն իրենց կողքի բնակարանում էր ապրում, հեռու չի գնացել։ «Թեև բաժանվել էինք, չի եղել մի օր, որ ինչ-որ առիթով միմյանց չտեսնենք։ Երբ խանութ էի գնում, ամուսնուս համար ևս գնումներ էի անում, քանի որ գիտեի, թե ինչ հաստատ մոռացած կլինի գնել իր համար։ Նա ևս շատ ուշադիր էր անգամ մեր բաժանման ժամանակ, ամեն օր մեզ համար գնումներ էր կատարում, իմ և Ալեքսի սիրած ուտեստներն ու քաղցրավենիքներն էր ուղարկում և այլն։ Մեր հոգատարությունն իրար հանդեպ երբեք չի պակասել»։
Խոսելով այդ փուլի հաղթահարման մասին՝ Մայան ասաց․ «Առհասարակ ես կյանքին բարդ անկյան տան չեմ նայում, խոսքը, իհարկե լուրջի ու անլուրջի մասին չէ։ Կյանքի մատուցած դժվարությունները, բեկումնային պահերը, փոփոխությունները ես ընդունում եմ որպես կյանքի նորմալ ընթացք։ Անցումային շրջան էր մեզ համար։ Ամուսնացած ենք արդեն 14 տարի ու այն զույգերից ենք, որոնք հավերժ իրար սիրահարված են»։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ