Ռուսաստանում գիրք գնելուց առաջ կարգելվի լուսանկարել այն
Международные новостиՌուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը որոշում է կայացրել արգելել խանութներում լուսանկարել գրքերը: Համապատասխան դրույթը գերատեսչության օրինագծում է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, առաջարկվում է արգելել խանութներում գրքերի և ոչ պարբերական տպագիր հրատարակությունների պատճենումն ու լուսանկարումը դրանց գնումից առաջ: Ինչպես բացատրում են նախագծի հեղինակները, դա կօգնի պաշտպանել վաճառողների իրավունքները՝ կապված տեխնոլոգիայի զարգացման հետ:
Միևնույն ժամանակ, գնորդներին տեղեկատվություն տրամադրելու կանոններում հաշվի են առնվում նոր տեխնոլոգիաները: Մանրածախ խանութները կկարողանան միանգամից մի քանի եղանակով թողարկել գնապիտակներ: Խոսքը վերաբերում է նաև թղթե, էլեկտրոնային և այլ տեսողական կրիչներին՝ ցուցատախտակներ, ստենդներ, լուսատախտակներ: