Էրդողանի կուսակիցը սկանդալային գրառում է արել իր Twitter-ում
Международные новостиԹուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ, Մանիսա նահանգից պատգամավոր ընտրված Թամեր Աքքալը սկանդալային գրառում է կատարել իր Twitter-ի միկրոբլոգում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թվականի նոյեմբերի 4-ից ի վեր բանտարկված է և գտնվում է Էդիրնեի բանտում, հայտնել էր, որ տևական ժամանակ է չի կարողանում տեսակցել ընտանիքի անդամների և իր երեխաների հետ։
Նրա այս հայտարարությունից հետո ԱԶԿ-ական պատգամավորը գրառում էր արել՝ նշելով. «Ասում են Սելո կոչված շունը իր թուլաներին չի կարողանում տեսնել։ Մեր նահատակների երեխաներն էլ իրենց հայրերին չեն կարողանում տեսնել։ Ալլահը կամ ձեզ է տալու, կամ մեզ»։
Դեմիրթաշի ընտանիքի հասցեին նման տգեղ վիրավորանք գրած պատգամավորը հետո արդեն հեռացրել է իր էջից այդ գրառումը և հայտնել, թե իբր ոչ թե ինքը, այլ իր խորհրդականներից մեկն է սխալմամբ այդ գրառումը հրապարակել։