Հայ խոհարարի մատները Թաթարստանում չեն կտրել՝ ադրբեջանցուն հավի փոխարեն խոզի միս տալու համար. ի՞նչ է իրականում տեղի ունեցել
Международные новости– Պարոն Կարախանյան, երեկ մամուլում ինֆորմացիա տարածվեց, որ Թաթարստանում կացնով կտրել են հայ խոհարարի մատները` ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելու համար։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։
– Իրականում մենք երկու օր է՝ ակտիվորեն այս հարցով զբաղվում ենք։ Որոշ լարումներ են առաջացել Ռուսաստանի տարբեր շրջաններում, նաև Մոսկվայում՝ նորից հայկական ու ադրբեջանական համայնքների ակտիվիստների՝ մանավանդ երիտասարդության շրջանակներում։ Պետք էր շատ արագ, օպերատիվ կերպով այս հարցին լուծում տալ, հասկանալ՝ որտեղ է սուտն ու ճիշտը։ Տեղական իրավապահ մարմինների հետ հարցը ճշտվեց՝ սա պարզապես քրեական խմբավորումների միջև այդ առևտրային օբյեկտների տարածքների բաժանման խնդիր է եղել։ Խառնված են եղել նաև տեղական ոստիկանության որոշ անդամներ, բոլոր մասնակիցները այսօրվա դրությամբ հայտնաբերվում են, հետաքննությունը գնում է, կլինեն ձերբակալություններ։
Իսկ հասարակական-քաղաքացիական կյանքում մենք հասկանում ենք, որ այս ամեն ինչն արվում էր, որպեսզի հիմա էլ արդեն հայ-թաթարական բախումներ հրահրվեն։ Պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն այդ գործողություններին որպես սուբյեկտ չեն մասնակցում, բայց հրահրում են հայ-թաթարական բախումներ։ Հիմա թաթարական տարբեր գործիչների հետ այդ երկխոսությունը տեղի է ունենում, բոլորը հասկանում են, որ սա քրեական պատմություն է, ոչ մի ազգամիջյան խնդիր չկա։ Այն խմբավորումները, որոնց վերագրվում է այս իրավիճակներում խառնվելը, միատարր չեն, միայն թաթարներ չեն, ու կապել հայ-թաթարական խնդիրների հետ՝ սխալ է, իրենք դա ևս ընդունում են։ Մենք զգուշացնում ենք հայ ակտիվիստներին էմոցիաներին չտրվել, զգայական կոչեր չանել ու գործողությունների չդիմել, հիմարություններ չպետք է անել։
Իսկ այն, որ ասում են՝ հավի մսի փոխարեն խոզի միս է տվել, ամբողջությամբ սուտ է, հնարած, ֆանտաստիկ պատմություն է՝ աշխատում է ադրբեջանական քարոզչամեքենան։ Մենք հասկանում ենք, որ այս ամենը գալիս է Բաքվից։ Այն անձինք, որոնք այս ինֆորմացիան տարածում են, սնվում են ոչ միայն Ադրբեջանի դեսպանության կողմից, այլև ընդհանրապես Բաքվից։ Իրենք նոր կուրս են վերցրել՝ հիմա էլ ուզում են հայ-թաթարական բախումներ ստեղծել։ Այն հայ-ադրբեջանական ալիքը, որ եղավ՝ իրենց չբավարարեց, հիմա էլ նման «սլիվներ» են անում, որ լարումներ առաջացնեն։ Գիտեն, որ հայկական կողմը շատ զգայուն է այս հարցում, լավ կազմակերպված, հիմա անընդհատ գնում են նման սադրանքների, որ կոնֆլիկտների կենտրոնը նորից տեղափոխեն Մոսկվա։ Իրավիճակը շատ զգայական է, շուկաների, հայկական ապրանքների հետ կապված։ Քանի որ այդ հարցերը լուծվում են, աշնանային նոր ապրանքները պետք է գան՝ խաղող և այլն, իրենք ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար։ Եղած միջադեպի բոլոր ապացույցներն էլ կան, մարդիկ կձերբակալվեն, ընդամենը տարածքային վեճ է։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ