«Այն, որ ես կանգնեցի տեսախցիկի առջև, ինձ համար մեծ հաղթանակ է». Էլեն Սարգսյանը` 25-ամյակի, իր ամենամեծ հաղթանակի և մասնագիտական հիասթափությունների մասին
ИнтервьюԴերասանուհի Էլեն Սարգսյանն օրերս նշել է ծննդյան 25-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է նշել տարեդարձը, խոսել նպատակների, մասնագիտական հիասթափությունների և իր ամենամեծ հաղթանակի մասին:
Պարզվում է` դերասանուհին 25-ամյակը նշել է երկու օր, բայց ոչ մեծ խնջույքով: «Չէի ցանկանում նշել ծննդյանս օրը, բայց որոշեցի գնալ մեր ամառանոց ընտանիքիս անդամների և մի քանի ընկերուհիների հետ: Հենց ընկերուհիներս համոզեցին նշել օրս: Սերիալային գործընկեներս ներկա չեն եղել, որովհետև մի քանի վաղեմի ընկերներիս հետ էի: Ծնունդս նշեցինք երկու օր` ծննդյանս նախորդող օրն ու հենց ծննդյանս օրը: Ես մի փոքր լարվում եմ, երբ ծննդյանս օրը մեծ խնջույք եմ ունենում, քանի որ պատասխանատվություն եմ զգում հյուրերիս առաջ: Ուզում եմ, որ նրանք իրենց լավ զգան, ուրախ լինեն, իսկ այս տարի շատ հանգիստ էի, քանի որ հյուրեր չունեի»,-ասաց նա:
Էլենի խոսքով` տարեցտարի մեկ տարով մեծանալն իր համար խորհրդանշական է, քանի որ ամեն տարի ծննդյան օրվանից հետո մի քանի ամիս մեծ ոգևորություն է զգում: «Այդպես 23-ամյակս էր շատ գեղեցիկ, բայց ոչ թե այդ օրը նշելու, այլ ամբողջ տարվա առումով: 23-ից հետո սկսեցի կյանքն այլ գույներով տեսել, չեմ կարող բացատրել այդ զգացողությունը: Թվերն ինձ չեն վախեցնում, 25-ը շատ գեղեցիկ տարիք է, քիչ է մնում 30-ին: Միշտ կատակում ենք ընկերներով, որովհետև 30-ին ամենամոտը ես եմ: Նույնիսկ 30-ամյակն ինձ համար գեղեցիկ թիվ է, նոր փուլի սկիզբ կլինի»:
Ըստ նրա` 25-ը միայն մի փոքր պարտավորեցնող է նպատակների առումով, բայց փորձում է վանել այդ մտքերը, ամեն ինչ անել իր ժամանակի մեջ, ոչ թե ընկնել ինչ-որ գրված կանոնների հետևից. «Չեմ ցանկանում մեծամիտ հնչի, բայց իմ նպատակները միշտ հեշտ են կատարվել, միշտ մտածել եմ` եթե կատարվի, շատ լավ է, եթե ոչ, ոչինչ, գուցե դա էր ճիշտը: Նպատակների չկատարվելու դեպքում, իհարկե, նաև նեղսրտում եմ, դա նորմալ արձագանք է»:
Էլենն ասաց, որ մասնագիտական հիասթափություններ նույնպես լինում են. «Հատկապես հիասթափվում եմ այն դեպքերում, երբ նախապես մտածում եմ, որ կարող եմ ինչ-որ բան անել, ինձ մոտ պետք է ստացվի, բայց չի ստացվում: Եղել է, որ ինչ-որ բան չի ստացվել ու հուզվել եմ: Հետո հասկացա, որ պետք չէ ինքդ քեզ նեղացնել ու պահանջել ինքդ քեզնից ավելին, քան կարող ես տալ: Յուրաքանչյուր պահի տալիս ենք այնքան, որքան կարող ենք, պետք չէ ճնշել ինքդ քեզ: Մասնագիտական հիասթափություններիս մասին ոչ ոքի հետ չեմ կիսվում, ցույց չեմ տալիս, որ նեղսրտել կամ, թեկուզ, կոտրվել եմ: Փորձում եմ հավատալ, որ մի օր կստացվի դա անել, իսկ եթե նույնիսկ չստացվի, աշխարհի վերջը չէ»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ