«Որովայնս բաց նկար էի հրապարակել, եւ մի տղա ասաց...»․ Էլեն Ասատրյան
ИнтервьюԷլեն Ասատրյանն իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին՝ վերհիշելով իր առաջին լուսանկարահանումը։
«Ռետրո ոճի ֆոտոշարքիս հեղինակն Արմենն է, ով կադրն այնպես է ստանում, որ հետո այն ձեւափոխելու եւ մշակելու կարիք չի լինում: Բոլոր նկարները բնական են՝ առանց ավելորդ էֆեկտների։ Նկարահանումն իրականացրել ենք քաղաքից դուրս եւ շատ բարդ պայմաններում. շոգ էր, չէինք կարողանում քայլել. խրվում էինք ցեխերի մեջ։ Սրբիչով դիմանկարների հեղինակն Էրիկն է։ Նրա եւ սիրելիի՝ դիմահարդար Սեդայի հետ շատ սիրուն կադրեր ենք ստացել, որոնք նույնպես հավանության են արժանացել»,-պատմել է դերասանուհին։
Առողջ քննադատություններին լավ է վերաբերվում․«Մինչ այս միայն դրական կարծիքներ եմ լսել: Զարմանալիորեն վերջին մեկ տարում վատ մեկնաբանություններ իմ հասցեին չեմ կարդացել, երբեմն առողջ քննադատություններ են լինում։ Օրեր առաջ որովայնս բաց նկար էի հրապարակել, հետեւորդներիցս մի տղա ասաց, որ ինձ բաց հագուստ չի սազում. իրենք ինձ ավելի համեստ կերպարի մեջ են հավանում։ Իրականում շատ հազվադեպ եմ բաց հագուստ հագնում, փորձում եմ ավելի էսթետիկ լուսանկարներ հրապարակել»։
Էլենը մտաբերել է նաեւ իր առաջին լուսանկարահանումը, որն իրականացվել է բուսաբանական այգում.«16 տարեկան էի: Արդյունքը գոհացնող էր. մինչ օրս հավանում եմ այդ նկարները։ Արտաքնապես շատ եմ փոխվել, դժվար դրանք այժմ հրապարակեմ»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ