«Երկրպագուներս սրտանց ցանկություն են հայտնում ինձ տեսնել հարսի զգեստով». Աստղիկ Սաֆարյանը նշել է 34-ամյակը (լուսանկարներ)
ИнтервьюԱստղիկ Սաֆարյանը երեկ՝ սեպտեմբերի 3-ին, նշել է ծննդյան 34-ամյակը, թեեւ ինչպես ինքը՝ երգչուհին է նշում՝ իրեն հավերժ 24 տարեկան է զգում: Աստղիկը յուրահատուկ ձեւով է որոշել նշել ծննդյան օրը, ինչի մասին պատմել է NEWS.am STYLE-ին:
«Ծննդյանս օրերը հատուկ նշելու ցանկություն արդեն վաղուց չունեմ, փորձում եմ այդ օրերն անցկացնել սովորականի պես: Այս տարի էլ որոշեցի այն անցկացնել Բարսելոնայի շրջակայքում գտնվող հետաքրքիր մի վայրում, որը շատ հին է. այնտեղ սերնդեսերունդ փոխանցված գինեգործությամբ են զբաղվում, կից կան խաղողի մեծ այգիներ եւ գինու գործարան: Ամբողջ գործարանով շրջայց կատարեցի եւ ծանոթացա գինու պատրաստման ամբողջ ընթացքին, որից հետո էլ համտեսեցի տվյալ գործարանի տարբեր գինիները: Նման այցելություն ունեցել էի նաեւ Փարիզում, բայց իսկական կոլորիտով նման փորձն ավելի հաճելի էր»,-ասում է երգչուհին, որն ամեն կերպ աշխատում է իր վրա, որպեսզի տարիները զգացվեն ոչ թե իր արտաքինի, այլ հասունության վրա.
«Պետք է ինքդ քեզ վրա այնպես աշխատես, որ տարիների հետ ավելանա միայն մտքի հասունությունը, իսկ մնացած առումով՝ ամեն ինչի վրա կարելի է աշխատել, միայն ցանկություն ու կամքի ուժ է անհրաժեշտ»:
Երգչուհուն այս տարի առաջինը շնորհավորել են երկրպագուները՝ հաշվի առնելեվ, նույնիսկ, Երեւանի ու Բարսելոնայի ժամային տարբերությունները, ինչը Աստղիկի խոսքով՝ անչափ հուզիչ է եղել: Պատասխանելով հարցին, թե ում շնորհավորանքն է ամենից կարեւորը եղել իր համար՝ երգչուհին նշեց. «Նրա… փակագծերը չբացեմ (ժպտում է): Բայց, առհասարակ, բոլոր շնորհավորանքներն էլ կարեւոր են, քանի որ արվում են անկեղծ ու սրտանց»:
«Միշտ այդպես նիհար, միշտ այդպես սիրուն»՝ ահա, թե ինչ են Աստղիկի մտերիմներն ու ընկերները նրան հաճախ մաղթում, իսկ հարցին, թե արդյոք ամուսնության եւ ընտաիք կազմելու մաղթանքներ չի՞ լսում, երգչուհին պատասխանեց.
«Դա ավելի հաճախ հարազատների ու բարեկամների շրջանում է հնչում, բայց վերջին ժամանակներս երկրպագուներս նույնպես ի սրտե ցանկություն են հայտնում ինձ տեսնել հարսի զգեստով: Իհարկե, շատ շնորհակալ եմ բոլորին այդ կամեցողության համար, բայց ամեն ինչ կլինի ճիշտ ժամանակին»:
Խոսելով տարիքի ու մեծանալու մասին՝ 34-ամյա երգչուհին հավելեց.
«Ինձ համար երբեք կարեւոր չեն եղել ոչ տարիքը, ոչ պայմանական թվերը: Ամեն տարիք իր հետաքրքրությունն ու գեղեցիկ կողմերն ունի, ուղղակի պետք է գտնել դրանք»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ