Հանկարծակի ստուգումներ՝ 5-րդ զորամիավորումում
ОбществоԱնձնակազմի պատրաստության աստիճանն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում սեպտեմբերի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, սահմանված ժամկետներում կապի հանգույցների ծավալման կարողությունները, վերադաս և ենթակա շտաբերի միջև կապի ապահովման արդյունավետությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։