Իրանում քլորով բալոնի պայթյունից 230 մարդ է տուժել
Международные новостиԻրանի արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 230 մարդ է թունավորվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Ենթադրաբար պայթյունի պատճառ են դարձել քլորով բալոնները, որոնք գտնվել են բեռնատարի թափքում։ Փոխադրման ժամանակ բալոններից մեկն անհայտ պատճառով պայթել է։
Դեպքը տեղի է ունեցել Իլամ նահանգի Չարդվալ շրջանում։
«Տուժածների ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար, բացի 6-ից, ովքեր ասթմա ունեն, ևս 1-ը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,-ասել է Իրանի վթարային-փրկարարական ծառայության ներկայացուցիչՄաջթաբա Խալեդին։