Մահացել է Ту-154 ինքնաթիռի ստեղծողը
КультураՄահացել է «Տուպոլև» հասարակական բաժնետիրական միության դիզայներ և ամենատարեց աշխատակից Ալեքսանդր Շենգարդտը: Նրա մահվան մասին ասվում է «Տուպոլև» կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Շենգարդտը մահացել է 95 տարեկան հասակում, մահվան պատճառը չի նշվում: Համաձայն ընկերության հայտարարության, Շենգարդտը «Տուպոլև»-ում սկսել է աշխատել 1948 թվականի փետրվարի 10-ից մինչ կյանքի վերջ։
Շենգարդտը 35 տարի զբաղեցրել է Ту-154-ի գլխավոր դիզայների պաշտոնը, նա նաև մասնակցել է Ту-104, Ту-114, Ту-124 քաղաքացիական ինքնաթիռների և Ту-16, Ту-95, Ту-22 ռազմավարական ավիացիոն համալիրների ստեղծմանը:
Ту-154Б-ի ստեղծման և գործարկման համար նա դարձել է Լենինյան մրցանակի դափնեկիր, իսկ 1997-ին ստացել է Ռուսաստանի վաստակավոր դիզայների կոչում: