Հայաստանից Ռուսաստան 3 չվերթ է իրականացվել. Տուն է վերադարձել 364 մարդ
ОбществоՍեպտեմբերի 6-7-ին թվով երեք չվերթ է իրականացվել Հայաստանից Ռուսաստան: Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:
Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա, Երևան-Մոսկվա չվերթներով Ռուսաստան է մեկնել 364 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ պանդեմիայի ընթացքում համալիր աշխատանքների արդյունքում Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ավելի քան 8 հազար մարդ:
Դեսպանատնից հայտնում են, որ համապատասխան աշխատանքները շարունակվում են: