Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա տղան որսի ժամանակ անզգուշաբար կրակոց է արձակել, ինչի հետևանքով նրա 65-ամյա հայրը մահացել է
ОбществоԱյսօր, սեպտեմբերի 7-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառի վարչական շրջանում գտնվող սարերից մեկում կրակոց է հնչել և կա զոհ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Ակսել Մանուկյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ