«Չեմ ների դավաճանությունը». Եվա Բաղդասարյանը` սիրո, առաջին աշխատավարձի և նոր մեքենա ձեռք բերելու ցանկության մասին
ИнтервьюTert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում այս անգամ զրուցել է դերասանուհի Եվա Բաղդասարյանի հետ` բացահայտելով նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:
Արթնանալուց հետո առաջինը ստուգում եմ սոցցանցային էջերս:
Իմ իդեալական հանգստյան օրը կիրակին է:
Ֆիլմը պետք է դիտել հետաքրքիր մարդու հետ:
Երգ, որը կարող եմ անվերջ լսել, չկա:
Վերջին անգամ Google-ում փնտրել եմ մեքենաներ, քանի որ ուզում եմ նորը գնել:
Առանց համացանցի կյանքը ավելի լավը կլիներ:
Քչերը գիտեն, որ ես սուրճ չեմ խմում:
Առաջին աշխատավարձս ստացել եմ 2012 թվականին` 5000 դրամ:
Գաղտնի հոբբիս լողն է:
Ամենաթանկ իրը, որը գնել եմ` մեքենաս է:
Մարդու մեջ ինձ կարող է գրավել մաքրությունը:
Վանել` ժլատությունը:
Զայրանում եմ միշտ` ամեն առիթով:
Երբեք մարդկանց հանդեպ վատություն չեմ անի:
Չեմ ների դավաճանությունը:
Կներեմ, եթե զգամ, որ մարդը մեղավոր չէ։
Եթե հնարավորություն ունենամ անցյալ գնալու... համոզված եմ` կկրկնեմ նույն սխալները:
Ինձ շատ է ծիծաղեցնում այն մարդկանց ինքնավստահությունը, ովքեր այդքան չարժեն:
Երջանիկ լինելու համար պետք է լուռ լինել:
Առաջին անգամ սիրահարվել եմ 12 տարեկանում:
Անպատասխան սերը պետք է ուղղակի ճանապարհել:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ