Նոր պաշտոնանկություն ու նշանակումներ՝ Ոստիկանությունում
ОбществоԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանապետի հրամանով` Արթուր Ֆիշյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Ֆիշյանը նշանակվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ռոբերտ Գինոյանը ազատվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և գրանցվել է Ոստիկանության կադրերի ռեզերվում:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արմեն Գասպարյանը, ով գրանցված էր Ոստիկանության կադրերի ռեզերվում, նշանակվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ