«Օրենքով գող» «Արսեն Երևանսկիի» գործով անցնում է նաև քրեական հեղինակություն «Բասարը». Նոր մանրամասներ
ОбществоԱվարտվել է ՀՀ գլխավոր դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին քրեական ենթամշակույթին վերաբերող հանցակազմերով հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության ուժերի կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, 1999թ. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ՝ քրեական աշխարհում հայտնի դառնալով որպես «Արսեն Երևանսկի» կամ «Արսենչիկ», և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ:
2020թ. փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ նա ղեկավարել է քրեական ենթամշակութ կրող խմբավորում` կատարելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ: Մասնավորապես, նա իր անօրինական ազդեցությունն օգտագործել է մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծելու և անօրինական օգուտ ստանալու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձին քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով այդ անձի վերաբերյալ տեղեկություններ պարզելու համար՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ամդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տալով հանձնարարություններ:
Իրենց հերթին, տարբեր անձինք, վերջինիցս ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:
Նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար քրեական աշխարհում հայտնի «օրենքով գողի կարգավիճակ ունեցող «Արսեն Երևանսկի» կամ «Արսենչիկ» մականվամբ Ա. Մկ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հովածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար:
Քրեական հեղինակություն համարվող «Բասար» մականունով Ա. Մե.-ին քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու, կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Մեկ անձին՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի ղեկավարին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ