Վարդանի և Ռաֆոյի հակամարտությունն ու «Խենթ, խենթ, խենթ» երգի նոր տեսահոլովակի հետաքրքիր կադրերը
Интервью«Խենթ, խենթ, խենթ». ժամանակին այս արտահայտությունը քաղաքային հումորի անբաժանելի մասն էր. Վարդան Սարգսյանի համանուն երգը հումորի առարկա դարձավ, երբ հայտնվեց «Կարգին հաղորդման» սքեթչում՝ Ռաֆայել Երանոսյանի հումորային մեկնաբանությամբ:
Տարիներ անց Վարդան Սարգսյանը որոշել է վրեժ լուծել Ռաֆոյից, որի պատմությունը Վարդանն ու Ռաֆոն կներկայացնեն հումորային տեսահոլովակով: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է բեքսթեյջն ու համագործակցության մանրամասները:
«Ես վերջապես մուռս հանում եմ Ռաֆոյից, հարվածում եմ նրան ու մեկս մյուսի հետևից ենք ընկնում: Մեր պայքարը ես անվանել եմ նոր «Դե սպասիր»-ը: Հումորային, պոզիտիվ, լավ լիցքեր փոխանցող խենթագույն տեահոլովակ է, որը մարդկանց կշեղի «կորոնայի» այս առօրյայից ու լավ տրամադրություն կփոխանցի»,- ասաց Վարդանն ու հավելեց, որ պրեմիերան նախատեսում են սեպտեմբերի վերջին:
Նա նշեց, որ իրականում ինքն ու Ռաֆոն շատ լավ հարաբերություններ ունեն, միշտ է այդպես եղել. «Ես շատ սիրում ու հարգում եմ իրեն՝ որպես տաղանդավոր մարդու և, կարծում եմ, դա փոխադարձ է»:
Նա հայտնեց, որ երգը ներկայացնում են նոր գործիքավորմամբ, կատարում են երկուսով: Վարդանի խոսքով՝ ակնկալում են, որ այս երգը դառնալու է հայկական խնջույքների անբաժանելի մասը:
«15 տարի է անցել, այս երգը ոչ մի կերպ չի մոռացվում: Նույնիսկ սերնդեսերունդ փոխանցվում է, քանի որ փոքր երեխաներն էլ գիտեն այն: Դա էր պատճառը, որ որոշեցինք նոր շունչ տալ երգին»,- ասաց երգիչը, ով ժամանակին իր անձի շուրջ ձևավորված ծաղրը որոշեց օգտագործել հօգուտ իրեն, ինքն էլ հումորով վերաբերեց այդ ամենին:
Ըստ Վարդանի՝ սքեթչը տեսնելիս շատ է ուրախացել: «Ամենաոգևորվածը ես էի: Ցավոք, հայերի մոտ հումորն այլ կերպ ընկալվեց, բայց ժամանակի հետ ընկավ հունի մեջ,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ ամեն դեպքում ժամանակին այն իրեն հումորի առարկա դարձրեց, չի՞ եղել պահ, երբ սրտնեղել է, արձագանքեց,- Եկավ մի պահ, երբ այդ ամենն ինձ զայրացնում էր, բայց հիմա ուրախ եմ ու շնորհակալ Հայկոյին, Մկոյին և Ռաֆոյին այդ սքեթչի համար: Ընկալումը 50/50 էր, կային նաև մարդիկ, որոնք հասկանում էին, որ դա եղել է հումորային սքեթչ»:
Վարդանը վստահ է՝ տեսահոլովակն իր ժամանակի համար մի քանի տարի առաջ էր, այդ պատճառով էլ չհասկացվեց:
«Ժամանակից առաջ ընկած տեսահոլովակ էի նկարահանել, որն այդ փուլում դեռ ընկալելելի չէր: Այն ժամանակ շատերը սպիտակ կոշիկներով, լայն տաբատներով էին, ես դրսից բերեցի հագուստ, որն այսօր են հագնում: Եթե տարիներ հետ գնալու հնարավորություն ունենայի, նույն աշխատանքը կանեի: Եթե այն հաջողած չլիներ, չէր հայտնվի այն ժամանակների ամենառեյթինգային նախագծի՝ «Կարգին հաղորդման» թիրախում»,- նկատեց նա:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ