23 երեխաների հայր մեքսիկացի նարկոբարոն «Էլ Չապոն» խոստովանել է, որ իր «միակ կախվածությունը կանայք են» (լուսանկարներ)
Международные новостиՑմահ ազատազրկման դատապարտված մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանը, որն ավելի շատ հայտնի է «Էլ Չապո» («Գաճաճ») մականվամբ, խոստովանել է, որ իր միակ կախվածությունը կանայք են, գրում է Daily Mail-ը։
Գուսմանը նման հայտարարությամբ է հանդես եկել 2016-ին հայտնի քրեագետ Մոնիկա Ռամիրես Կանոյի հետ հարցազրույցի ժամանակ, երբ Մեքսիկայի անվտանգության ուժերը ձերբակալել էին փախուստի դիմած թմրակարտելի ղեկավարին։
Ռամիրես Կանոն միայն վերջերս է հրապարակել 2016-ին ձայնագրված կարճ տևողությամբ տեսանյութը, որում քրեագետը Գուսմանին հարցնում է՝ վերջինս ինչ կախվածություններ ունի, ինչին ի պատասխան մեքսիկացի նարկոբարոնն ասում է․ «Ոչ մի, ես միայն կանանցից կախվածություն ունեմ»։
«Նա հարգալից մարդ է, սրտաբաց, բարի, շատ զուսպ, երբ շահում ես նրա վստահությունը, կարող ես նրա հետ միանգամայն այլ զրույց վարել»,- ասել է քրեագետը։
Մեքսիկայի հզոր թմրակարտելներից մեկի 62-ամյա նախկին առաջնորդը չորս անգամ ամուսնացած է եղել, ունի 23 երեխա։
Խոակին Գուսմանն անցյալ տարի ցմահ ազատազրկման է դատապարտվել ավելի քան քառորդ դար ընդգրկող հանցագործությունների համար, ներառյալ՝ հարյուրավոր տոննա կոկաինի, հերոինի, մետամֆետամինների և մարիխուանայի անօրինական շրջանառությունը: Գուսմանի օրոք նրա կարտելի սահմանները տարածվում էին ամբողջ երկրագնդով մեկ՝ Ամերիկայից մինչև Եվրոպա և Ասիա։
Նրան երկու անգամ հաջողվել է փախչել բանտից։ Երկրորդ անգամ՝ 2015 թվականին՝ մոտ 1,5 կիլոմետր երկարությամբ թունելի միջոցով: Գուսմանին, ի վերջո, հայտնաբերել և ձերբակալել են 2016 թվականի սկզբին՝ Մեքսիկայում, իսկ մեկ տարի անց արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ միանգամից մի քանի նահանգ նրան կոկաինի մատակարարման, զենքի ապօրինի պահման և սպանությունների կազմակերպման համար մեղադրանքներ է առաջադրել: Այժմ Էլ Չապոն պահվում է մեկուսարանում՝ ԱՄՆ-ի ամենախիստ բանտերից մեկում:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ