Չինաստանը հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցի արդյունավետությունը
Международные новостиՉինաստանից ժամանած գիտնականները հաստատել են ռուսական Տրիազավիրին դեղամիջոցի արդյունավետությունը COVID-19-ի դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի օրգանական սինթեզի ինստիտուտի տնօրեն Վալերի Չարուշինը, փոխանցում է Լենտան։
Նրա խոսքերով, Հարբինի բժշկական համալսարանի կատարված ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ Չինաստանի 10 հիվանդանոցներում պացիենտները, որոնք ստացել են դեղամիջոցը, ունեցել են հիվանդության ավելի կարճ տևողություն և բարելավված ախտանիշներ: Չարուշինը պարզաբանել է, որ Չինաստանում ստացված եզրակացությունները դեռևս պաշտոնական չեն, քանի որ հետազոտությունները շարունակվում են:
Ռուսատսանի դեղատներում Տրիազավիրինը հայտնվել է 2014 թվականի