Վենետիկում ցուցադրվել է Կոնչալովսկու ֆիլմը՝ Նովոչերկասկի ողբերգության մասին
КультураԲարդու բամբակ, շոգ, 1962 թվականի հունիս: Խորհրդային Նովոչերկասկ: Քաղաք, որի գլխավոր հրապարակում «խորհրդային երջանիկ հալոցքի տարիներին» գնդակահարել են ցուցարարներին, որոնք պահանջում էին աշխատավարձի բարձրացում ու գների իջեցում: Քաղաք, որտեղ, որպեսզի թաքցնեն գնդակահարության հետքերը, ստիպված էին արյունը ծածկել ասֆալտով:
Քաղաք, որտեղ բունտի հաջորդ օրը մինչև առավոտ պարեր են կազմակերպում, որտեղ սպանել են 26 մարդու, 87-ին՝ վնասվածքներ հասցրել, 7-ին մահապատժի ենթարկել և ավելի քան 100 հոգու աքսորել ճամբարներ: Ողբերգության մասին արգելված էր խոսել մահվան սպառնալիքով: Գրեթե 60 տարի անց ռուսական կինոյի դասական Անդրեյ Կոնչալովսկին այդ դեպքերի մասին առաջին գեղարվեստական ֆիլմն է նկարահանում: currenttime.tv-ն գրում է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում: Ֆիլմը ներկայացված է «Ոսկե Առյուծի»:
«Թանկագին ընկերներ» ֆիլմը նկարագրում է երեք օրվա արյունալի իրադարձությունները սև-սպիտակ 4:3 ռետրո ձևաչափով: Գլխավոր հերոս Լյուդմիլա Սեմինան (Յուլիա Վիսոցկայա) առաջնագծի զինվոր է, կուսակցության պատասխանատու աշխատող, որի հեղափոխական մտածողության դուստրը անհետացել է ցույցը ցրելու ժամանակ:
Կոմունիստ Սյոմինան չի հրաժարվում հարազատ արյունից և խախտելով բոլոր արգելքները փնտրում է երեխային, որպեսզի կատարի մայրական սրբազան պարտքը: Որոնողական աշխատանքներում նրան օգնում է ՊԱԿ-ի աշխատակիցը, որը մինչև այդ լուսանկարների վրա նշում էր բունտը հրահրողներին: Տեսնելով մոր հուսահատ վիճակը՝ նա որոշում է օգնել, հասկանալով, որ սպանել հրամանը կնոջ նկատմամբ չի կատարի, անգամ մահապատժի սպառնալիքի տակ
Սերունդների բախումը ֆիլմի հիմնական թեմաներից մեկն է: Ստալինյան նոմենկլատուրային կուսակցական աշխարհը բախվում է ազատ լիբերալ «հալման» ոգուն: Բախումն ավարտվում է արյունահեղությամբ:
Ֆիլմում ցույցերի տեսարանները նկարահանվել են Նովոչերկասկում, իսկ տեղի բնակիչները նկարահանվել են մասսայական տեսարաններում: